fbpx
Սպորտ

Ուրարտու-Փյունիկ խաղը չեղարկվել է

Օգոստոսի 6-ին նախատեսված էր ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել, հայտնում են «Ուրարտուի» պաշտոնական կայքից։

Նշվում է, որ կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստան Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։

Նշվում է նաև, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ