fbpx
Սպորտ

Ուկրաինացի հարձակվողը Ուրարտուից տեղափոխվել է Փյունիկ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 30-ամյա ուկրաինացի հարձակվող Եվգենի Բուդնիկը, հայտնում են «Փյունիկի» պաշտոնական կայքից։

Ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Երևանի «Ուրարտուից»՝ տրանսֆերային գործարքի արդյունքում։

Իր կարիերայի ընթացքում Բուդնիկը հասցրել է հանդես գալ Ուկրաինայի, Չեխիայի, Բելառուսի, Ավստրիայի, Էստոնիայի, Հունաստանի և Ինդոնեզիայի առաջնություններում։

«Փյունիկը» բարի գալուստ և հաջող խաղ է մեաղթել Եվգեն Բուդնիկին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ