fbpx
Սպորտ

Ուրախ եմ վերադառնալ Օլդ Թրաֆորդ. Վարան

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կիսվել է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո ակումբի կազմում առաջին խաղից իր հույզերով։

«Վերադարջ գործին: Ուրախ եմ վերադառնալ քեզ մոտ, Օլդ Թրաֆորդ»,- գրել է Վարանը սոցցանցում:

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Նոթինգհեմ Ֆորեստ» միջև։ Մանչեսթերյան թիմը հաղթեց 3։0 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում վաստակել է 29 միավոր։ Թիմը առաջնությունում հինգերորդ տեղում է։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» 16 հանդիպումներից 13 միավորով 19-րդ տեղում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ