fbpx
Սպորտ

Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել:

 

Ֆուտբոլիստը մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Ինչպե՞ս եք գնահատում մեր նոր համազգեստը: Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա: Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պարտավոր էինք հաղթել»,-գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը հավելել է` ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ 3:2 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3257231254337555

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ