Չեի պատկերացնում, որ ռուսական թիմն այսքան լավ կխաղա։ Այս մասին ասել է խառը մենամարտերի մարզիկ Խաբիբ Նուրմագամեդովը , որը հետևել է «Լոկոմոտիվ»-«Յուվենտուս» խաղին:
«Ռոնալդուն այս խաղում 3 պահ ունեցավ, սակայն չկարողացավ աչքի ընկնել, ինչի համար ուրախ եմ:
Անկեղծ չգիտեմ՝ ինչ ասեմ նրան: Չեի պատկերացնում, որ ռուսական թիմն այսքան լավ կխաղա»,-ասել է Խաբիբը: Այս մասին գրում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ Խաբիբի Ռոնալդուի խաղի երկրպագու է:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Լոկոմոտիվ»-«Յուվենտուս» խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:2 հաշվով։