fbpx
Խորհրդարան

Ուրիխանյանը դիմում չի ներկայացրել լիզորությունները դադարեցնելու համար

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել։

NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավորը, պատասխանելով մանդատը վայր դնելու մասին հարցին, ասաց. «Ինչպես նշել էի, աշխատանքային լիազորություններս դադարեցրել եմ եւ այս պահին դրանք չեմ իրականացնում։ Աշխատանքային լիազորությունները կարող են դադարեցվել տարբեր պատճառներով, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի սահմանում այդ պարագայում դիմում ներկայացնելու ընթացակարգ։ Ինչպես նշել էի այլ մեկնաբանությունները կթելադրեն իրադարձություններն ու դրանց ժամանակագրությունը»։

Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ