fbpx
Սպորտ

US Open-ի առաջին շրջանը խոստանում է լինել թեժ

Նյու Յորքում օգոստոսի 26-ին կմեկնարկի Թենիսի տարվա չորրորդ Grand Slam-ը՝ Ամերիկայի բաց առաջնությունը։ Նշենք,որ հիմնական ցանցի վիճակահանությունը արդեն տեղի է ունեցել։ 

Ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ կանանց մենախաղում արդեն առաջին շրջանում միմյանց դեմ մրցելու են Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան։ Մի շարք հիասքանչ դիմակայություններ սպասվում են նաև տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում։ 

Ֆելիքս Օժե-Ալյասիմ – Դենիս Շապովալով

Ֆաբիո Ֆոնինի – Ռայլի Օպելկա

Դոմինիկ Թիմ – Թոմաս Ֆաբիանո

Ստեֆանոս Ցիցիպաս – Ալեքսանդր Ռուբլյով

Ռիշար Գասկե – Մատեո Բերետինի

Պիեր Էրբեր – Ալեքս դե Մինոր

Տեղեկացնենք, որ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և մրցաշարի 5-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը նույն ցանցում են։ Նրանց հանդիպումը հնարավոր է տեսնենք կիսաեզրափակչում։ Ռաֆայել Նադալն ու Դոմինիկ Թիմը ցանցի ստորին հատվածում են։ Մարզիկների հնարավոր առճակատումը ևս կարող է կայանալ կիսաեզրափակիչ փուլում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ