US Open թենիսի միջազգային հեղինակավոր մրցաշարում որևէ թենիսիստի մոտ կորոնավիրուս ախտորոշվելու դեպքում, ամբողջ թիմը հանվելու է մրցումներից։ Իսկ վարակվածը կորակազրկվի և կուղարկվի 10-օրյա կարանտինի։
Խոիստ կանոնների մասին գրված է մրցաշարը սպասարկող բժշկական հանձնաժողովի արձանագրությունում։ Մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսի 31-ին։
Բացի այդ մասնակիցներին սպասարկող բնակարանները պետք է ապահովեն շուրջօրյա անվտանգություն և բոլոր տվյալներն անմիջապես փոխանցվեն կազմակերպիչներին: