fbpx
Սպորտ

Ուսանողական խաղեր․ Էմմա Պողոսովան լքել է պայքարը

Իտալական Նեապոլում շարունակվող 30-րդ ամառային Ուսանողական խաղերում խոցասուսերակիր Էմմա Պողոսովան լքել է պայքարը։

Հայ սուսերամարտիկը խմբային փուլում տարել է 3 հաղթանակ, որից հետո դուրս է եկել հիմնական փուլ, որն օլիմպիական համակարգով է (խմբ․պարտվողը լքում է պայքարը)։

Պողոսովան ուժերը չափել է Հունգարիայի ուժեղագույն սուսերամարտիկ Վիվիեն Վարնայի հետ և պարտվել։

Հիշեցնենք, որ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ