Նեապոլում շարունակվում են համաշխարհային Ուսանողական 30-րդ խաղերը։
Եզրափակչի ուղեգիր է նվաճել 24-ամյա Լևոն Աղասյանը:
Նա 30 եռացատկորդների պայքարում որակավորման փուլում գրանցել է 16մ 27սմ ցուցանիշ ու գրավել 4-րդ տեղը:
Աղասյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր, որտեղ պայքարելու է 12 ուժեղագույնների հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին:
Նշենք նաև, որ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։