fbpx
Կառավարություն

Ուսանողներն իրենց ուսման վարձերը կկարողանան վճարել ամիս-ամիս․ կառավարությունը կողմ է նախագծի ընդունմանը

Կառավարության այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած այն նախագիծը, որով սահմանվում է, որ բուհերի ուսանողները կկարողանան անհրաժեշտության դեպքում իրենց ուսման վարձերը վճարել ոչ թե միանգամից, այլ ամիս առ ամիս։

Հարցը զեկուցող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունն այս նույն նախագիծը քննարկել էր նաև նախորդ տարի, տվել էր դրական եզրակացություն, այն մտել էր ԱԺ օրակարգ, սակայն նիստերին քվորումի բացակայության պատճառով 6-րդ գումարման Ազգային ժողովում այս նախագիծը չէր ընդունվել։

Կառավարությունը նորից դրական եզրակացություն տվեց նախագծին և ուղարկեց Ազգային ժողովի քննարկմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ