fbpx
Կրթություն
17:40 12/08/2019

Ուսանողը ուղարկել է լուսանկար, թե ինչպես է դասախոսը խաչապուրի խժռում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

Օգոստոսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, խոսելով ընդդիմախոսների մասին, hատկապես առանձնացրեց Գագիկ Շահնազարյանին, որը Facebook-ի իր էջում գրել էր, թե ռեկտոր դառնալու համար Հայրապետյանը կեղծել է իր կենսագրությունը:

Ռուբեն Հայրապետյանի ասելով՝ և սա այն մարդն է, որի վերաբերյալ ուսանողները նամակ են ուղարկել` կցելով համապատասխան լուսանկարը` քննության ժամանակ խաչապուրի ուտելիս: «Ուսանողը գրել է, որ նա զուրկ է էթիկայի տարրական կանոններից և ուղարկել է լուսանկար, թե ինչպես է դասախոսը խաչապուրի խժռում: Այդ մարդը, որը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել ու հասարակությանն ուղղակի գցել թյուրիմացության մեջ, բացատրագիր պետք է ներկայացներ, թե ինչու է այդպես արել , և ինչու են ուսանողները դժգոհ: Գուցե ինքս մեծ ողբերգություն չապրեի, եթե ուսանողի զայրույթը չլիներ և նկար կցված չլիներ, որտեղ ինքը դասախոսին անհարիր կեցված է դրսևորել: Բացատրագրում նշվում է, որ ընդմիջում էր անում, որոշել էր մեկ գավաթ սուրճ ըմպել»,-ասաց Հայրապետյանը:

Ռեկտորի պաշտոնակատարը նաև հավելեց. «Ուսանողին շնորհակալություն եմ հայտնել, որ այնքան բարձր գիտակցություն է ունեցել, որ այդ նկարը ֆեյսբուքում հրապարակելու փոխարեն, ուղարկել է մեր ինֆո հասցեին, որպեսզի դասախոսը խայտառակ չլինի: Եվ այդ դասախոսը ներկայացնում է խայտառակ սուտ փաստեր իմ մասին»:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ