fbpx
Հասարակություն

Ուսուցչի գործը ամենապատվաբեր, բայց չգնահատված մասնագիտություններից է․ Դավիթ Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ուսուցչի միջազգային օրն է:

Նախքան համալսարանում դաս տալը որոշ ժամանակ դպրոցում եմ աշխատել որպես Հասարակագիտության ուսուցիչ:

Ուսուցչի գործը ամենապատվաբեր, բայց միևնույն ժամանակ չգնահատված մասնագիտություններից է մեր իրականության շրջանակներում: Ուսուցիչները սևագործը աշխատանքը կատարողներն են, որոնց կատարած գործից ընդհանուր հասարակության կայացման կոնտեքստում շատ բան է կախված:

Եվ սեփական օրինակից կարող եմ հավաստել, որ չկա ուսուցչի համար ավելի հաճելի զգացում, քան երբ տեսնում է, որ իր տված գիտելիքները աշակերտը պատրաստակամորեն յուրացնում է:

Աշխարհը մերն է դառնում այդ պահին, որովհետև հասկանում ենք որ կարողացել ենք թեկուզ մի փոքր բանով օգտակար լինել դիմացինին՝ նրա կրթվածության և կայացվածության աճին նպաստելու համատեքստում»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2534771203238805

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ