fbpx
Կրթություն

Ուսուցիչները կվարձատրվեն արձակուրդների ընթացքում. ԿԳՄՍ

Մարտի 1-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերը 1 շաբաթով դադարեցնելու մասին հայտարարություն արեց: ԿԳՄՍ նախարարը նման հայտարարություն արեց մարտի 1-ին Հայաստանում արձանագրված  նոր կորոնավիրուսի դեպքի առկայության հաստատումից հետո: Արդյունքում գարնանային արձակուրդները տեղափոխեցին մարտի 2-8-ը՝ կորոնավիրուսով վարակվելու և վիրուսի տարածումը կանխարգելու համար: Այս հայտարարությունից հետո եղան բազմաթիվ խոսակցություններ նշված օրերին ուսուցիչներին չվարձատրելու մասին: Բազմաթիվ լրատվականներ տարածում էին ինֆորմացիա, ըստ որի ԿԳՄՍ-ն քննարկում է, այդ 1 շաբաթվա աշխատավարձը հանել ամսական վարձավճարից: Սակայն ԿԳՄՍ նախարարության Տեղեկատվության ստուգման կենտրոնը ժխտել է այդ տեղեկությունների հավաստիությունը և նշել, որ այդ արձակուրդները ոչ մի կերպ չեն ազդելու ուսուցիչների աշխատավարձի վրա և նրանք ամբողջությամբ կվարձատրվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ