fbpx
Զինված Ուժեր
15:50 17/02/2020

Ուսումնական փուլի մեկնարկ Պաշտպանության բանակում

Փետրվարի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը:

Այդ առիթով զորամասեր են այցելել բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: Վերջիններս շնորհավորել են անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, կարևորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում՝ կոչ անելով լրջորեն վերաբերվել ուսումնական գործընթացին:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ