Արցախ

Ուսումնավարժական հավաքներ պաշտպանության բանակում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՊԲ-ում, հանրապետության զորահավաքային-մարդկային ռեսուրսի ներգրավմամբ, ըստ առանձին մասնագիտությունների, պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում տարաբնույթ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում պահեստազորայինները վեր են հիշում զինվորական ծառայության ընթացքում ստացած գիտելիքները, ձեռք բերում նոր հմտություններ, ծանոթանում ՊԲ-ում ներդրված նորագույն սպառազինությանն ու տեխնիկական միջոցներին, ներդաշնակվում այն ստորաբաժանումների հետ, որոնց կազմում պետք է մարտական առաջադրանքներ կատարեն հավանական պատերազմական գործողությունների ժամանակ:

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ պահեստազորային կազմի հետ անցկացվող ուսումնավարժական հավաքները ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական, նպատակային ու մասնակիցների մարտական խնդիրների իրական բնույթը հաշվի առնելով:

Այս համատեքստում իրականացվող բազմաբնույթ միջոցառումներով բանակի հրամանատարությունն ու երկրի ղեկավարությունը նպատակ ունեն առավել ամրապնդել մեր անվտանգային միջավայրն ու բացառել հակառակորդի՝ հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները: Մանրամասները՝ տեսանյությում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ