Սպորտ
18:20 07/07/2019

Արթուր Ավետիսյանը չեմպիոն է դարձել օղակներ վարժությունում

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում։

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):

Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ