Փետրվարի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Գ.Մահարու փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 59-ամյա Սուսաննա Թամրազյանը մահացել է:
Կատարվում է քննություն։