Աշխարհ

Ուղևորը օգնել է օդաչուին վայրէջք կատարելու գործում

Բրիտանական Jet2  ավիաընկերության օդաչուի ինքնազգացողությունը  թռիչքի ժամանակ վատթարացել է, որից հետո երկրորդ օդաչուին վայրէջք կատարելու գործում օգնել է օդաչուն, որը օդանավում եղել է որպես ուղեւոր: Երկուշաբթի Մանչեսթերից Ֆունշալ՝ Մադեյրա կղզու գլխավոր քաղաք, ուղեւորվող Boeing 757-ում տեղի ունեցած այս պատմության մասին հաղորդում է Daily Mail-ը:

Վկայակոչլեով չվերթի ուղեւորներին՝ հրատարակությունը տեղեկացրել է, որ արտակարդ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝  մոտավորապես թռիչքի  ճանապարհի կեսին:

«Հայտարարություն արվեց, որ օդաչուի խցիկում դեպք է տեղի ունեցել, որից հետո Jet2-ի մյուս օդաչուն, որը արձակուրդ էր մեկնում, վեր կացավ եւ գնաց խցիկ», – թերթին հայտնել է բանկի աշխատակից Նիկոլաս Բենքսը:

«Նա խցիկից դուրս եկավ միայն վայրէջքից հետո, իսկ այն օդաչուն, որն ի սկզբանե  կառավորում էր ինքնաթիռը, սայլակում էր՝ դեմքին թթվածնային դիմակով», – Պորտու քաղաքում արտակարգ վայրէջքից հետո հավելել է նա:

Ուղեւորների վկայությամբ օդանավի հրամանատարին օգնության հասած օդաչուն աշխատում էր նույն ավիաընկերությունում: Ինքնաթիռում գտնված ուղեւորների թիվը չի նշվում, սակայն Boeing 757-ը, ըստ թերթի, առավելագույնը կարող է 235 ուղեւոր տեղավորել:

Բյուջետային ավիափոխադրողի մամուլի քարտուղարը հաստատել է, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Նա նաեւ խոստացել է, որ բոլոր ուղեւորները այլ ինքնաթիռով որքան հնարավոր է շուտ կտեղափոխվեն  նշանակման վայր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ