fbpx
Հասարակություն
16:40 15/05/2019

Ուղիղ եթերում հայ տղային իսլամացրած թուրք հաղորդավարին դատի են տալու

Թուրքիայի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունը հայտարարել է, որ մայիսի 11-ին հեռուստահաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել, և այդ ամենը տեղի է ունեցել իր չիմացությամբ: Մինչդեռ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը:

Կարո Փայլանը հայտարարել է Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին և հավելել, որ հայտարարության տեքստը կտրամադրի նաև լրատվամիջոցներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ