Ուզբեկստանում գործարարը բենզին է լցրել պաշտոնյայի վրա և հրկիզել նրան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին

Ամենադիտվածներ

Newtimes.kz-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի Կաշկադարյայի մարզում գործարարը բենզին է լցրել Յակաբագի շրջանի ղեկավարի տեղակալի վրա ու հրկիզել նրան, քանի որ վերջինս ցանկանում էր ապամոնտաժել նրա նոր երկհարկանի խանութն ու արտադրամասը։

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Նշվում է, որ Յակաբագի շրջանի ղեկավարի շինարարության հարցերով տեղակալը նստել է բուլդոզերը, երբ դրա վարորդը հրաժարվել է քշել այն, և ուղղել մեքենան խանութի կողմ, որպեսզի քանդի այն։ Ձեռնարկատերը խնդրել է չապամոնտաժել խանութը, բայց պաշտոնյան անտեսել է խնդրանքները։ Սա տեսնելով՝ գործարարը բենզին է լցրել պաշտոնյայի վրա և հրկիզել նրան։

Հաղորդվում է, որ հավաքվածներին հաջողվել է մարել կրակը, որից հետո պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց։

Գործարարը դեպքից հետո ձերբակալվել է։

Ամենաթարմ