fbpx
Աշխարհ

Նորից ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հունաստանում

Հունաստանի Կրետե կղզում հերթական ուժեղ երկրաշարժն է գրանցվել, բայց այս անգամ արդեն 5,2 մագնիտուդ ուժգնությամբ։

Այս մասին հայտնում են պատասխանատու գերատեսչությունից։

Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքի մոտակայքում՝ շուրջ 2 կիլոմետր խորությամբ։

Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Նշենք, որ ավելի վաղ Կրետեում գրանցվել է 5,9 մագնիտուդանոց երկրաշարժ, որը բազմաթիվ ավերածություններ էր առաջացրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ