Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում․ այն զգացվել է Տոկիոյում

Հրապարակող՝

Earthquake

Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի արևելքում, որի էպիկենտրոնը գտնվել է Տոտիգի պրեֆեկտուրայի տարածքում։

Այս մասին տեղեկանում ենք Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունից։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ։ Ցնցման էպիկենտրոնը գտնվել է 380 կիլոմետր խորության վրա։

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Տոկիոյում։

Ավերածությունների, զոհերի ու տուժածների մասին տվյալներ չկան։

Ամենաթարմ