Հասարակություն
11:06 25/07/2021

Ուժեղ քամին Երևանում վնասներ է հասցրել

Երեկ երեկոյան Երևանին պատել էր ուժեղ քամին, որը մի շարք վնասներ է հասցրել Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում էր, որ վնասվել էին տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ։

Դեպքի վայրեր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն իրականացրել են ամրացման ու ապամոնտաժման աշխատանքներ, ինչպես նաև իրականացրել են հերթապահություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ