fbpx
Խորհրդարան
15:30 21/01/2020

Ուզում էի ասել՝ պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անենք․ Գորգիսյանը՝ Սուրեն Գրիգորյանին

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախկինների պես են իրենց պահում և չեն հասկանում, թե ինչ ասել է պետական շահ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը այստեղից խոսում էր, ես ուզում էի ասել՝ պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անենք։ Ոնց որ բառացի նույն ելույթներն են՝ նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ»,-ասաց նա։

Նա, դիմելով պատգամավորներին, ասաց, որ եթե նրանց նախագծին դեմ են, չի նշանակում պետական շահին են դեմ:

«Լավ ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք, բա հետո՞, Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում: Երկխոսելու տարրական մշակույթ սովորելո՞ւ եք, ի վերջո, այս ամբիոնը, այս շենքը գաղափարների բախման համար է, ոչ թե, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չէ, ուրեմն պետական շահին դեմ եք»,-ասաց նա։

Նա կոչ արեց նրանց հասկանալու պետական շահը, նոր հետո խոսելու դրանից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ