Քաղաքականություն

Վանեցյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ իրենց ու նախագահի հանդիպումից

«Հայրենիքի փրկության շարժում» անվան ներքո հանդես եկող ընդդիմադիր նախաձեռնության որոշ անդամներ հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Արծվիկ Մինասյանը և Վահրամ Բաղդասարյանը։

Հանդիպումից հետո Վանեցյանը կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ։

Այդ ընթացքում «Հայրենիք» կուսակցության նախագահն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՈւ ԳՇ պետին ազատելու դիմումը ՍԴ ուղարկելու վերաբերյալ հարցեր։

Վանեցյանի խոսքով՝ նախագահը լսել է իրենց տեսակետն ու ասել, որ այն ընդունելու է որպես ի գիտություն և իրականացնելու է իր սահմանադրական լիազորությունները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ