Թափուր հաստիքներ

Azat TV-ին աշխատանքի է հրավիրում լրագրողների (քաղաքական) և օպերատոր-մոնտաժողների:

Պահանջվող որակավորումներ՝

• բարձրագույն կրթություն
• հայերենի գերազանց իմացություն (անգլերենի/ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
• աշխատասիրություն, նպատակասլացություն, օպերատիվություն
• թիմում աշխատելու ունակություն
• ստեղծագործական միտք
• պատասխանատվության բարձր զգացում
• մանրուքների նկատմամբ ուշադիր
• արագ կողմնորոշվելու ունակություն
• Premiere Pro (Մոնտաժող-օպերատորի դեպքում։ vMix, OBS, Adobe After Effects, Photoshop իմացությունը կդիտվի որպես առավելություններ)
• Ժամանակակից սարքերի հետ աշխատելու ունակություն (Մոնտաժող-օպերատորի դեպքում)

Պարտականություններ`

Լրագրող
• Ամենօրյա լրահոսի տեղադրում կայքում,
• Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում և տեղադրում սոց. ցանցերում, ըստ անհրաժեշտության,
• Վերլուծական նյութերի պատրաստում,
• Հարցազրույցների պատրաստում,
• Խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Մոնտաժող-օպերատոր
• Ամենօրյա տեսալրահոսի/հաղորդաշարերի պատրաստում/նկարահանում,
• Նյութի ուսումնասիրում, մոնտաժում, ձայնի կարգավորում, պատկերի գունային շտկում,
• Տեսաշարի տեքստին համադրում, երաժշտության կիրառում, ըստ անհրաժեշտության,
• Մոնտաժված նյութերի բարձր որակի ապահովում
• Խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Թափուր աշխատատեղին դիմելու համար անհրաժեշտ է մեր էլ. hասցեին՝ [email protected], ուղարկել ինքնակենսագրականը (CV): Նամակում նշեք նախընտրած հաստիքի անվանումը։

Նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, այնուհետև, անհրաժեշտության դեպքում կանցնեն պրակտիկա:

Աշխատավարձի և մնացյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք հարցազրույցի ընթացքում։

ՎԵՐ