Իրավական

Արարատի մարզի բնակչուհին 2000 ԱՄՆ դոլարով վաճառել է նորածին դստերը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն գրառում է կատարել Facebook-ում: Քննչական կոմիեն հայտնում է, որ Արարատի մարզի բնակչուհին 2000 ԱՄՆ դոլարվ վաճառել է նորածին դստերը:

«Ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ ամուսինների:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ և օժանդակությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհու հետ` 2000 ԱՄՆ դոլլարով երեխայի վաճառքի շուրջ՝ վերջինիս խնամքին հանձնելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն և բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի2020թ. հուլիսի 16-ին…

Geplaatst door ՀՀ Քննչական Կոմիտե op Dinsdag 21 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ