Հասարակություն

Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի վաճառքը կսահմանափակվի․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այս շաբաթվա սկզբին տեղկացրեցի, որ ուժեղացվելու է հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ:

Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը»։

Սիրելի՛ հայրենակիցներ,Այս շաբաթվա սկզբին տեղկացրեցի, որ ուժեղացվելու է հսկողությունը գիշերային ժամերին լռության…

Geplaatst door Tigran Avinyan / Տիգրան Ավինյան op Donderdag 13 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ