Սպորտ
22:20 15/06/2019

Մինսկ-2019. Վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը:

Խաղերի կազմկոմիտեի տվյալներով՝ Մինսկ-2019-ի բացման և փակման հանդիսավոր արարողությունների, ինչպես նաև Եվրոպական խաղերի համար վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս, ընդ որում՝ դրանց 15 տոկոսը ձեռք են բերել օտարերկրացի երկրպագուները, որոնցից ամենաակտիվը ռուսաստանցիներն են:

Խաղերը կհեռարձակվեն աշխարհի 160 երկրներում, իսկ լսարանը կկազմի ավելի քան 500 միլիոն հեռուստադիտող:

Նախատեսվում է «Օլիմպիական ալիք»-ի հետ համաձայնագրի ստորագրում, ինչն ամբողջ աշխարհի մարզասերներին թույլ կտա հետևել մարզիկների ելույթներին:

Մեծ հետաքրքրություն են վայելում հատկապես սամբոյի մրցումները: Բոլոր տոմսերը վաճառված են: Գորգում տեղի ունեցող իրադարձություններին կհետևեն այդ մարզաձևի 3311 սիրահարներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ