fbpx
Խորհրդարան

Վաղարշակ Հակոբյանը համաձայն չէ այն կարծիքին, որ վարչապետը դժգոհել է պաշտոնյաների աշխատանքից

Այսօր՝ մարտի 6-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու են պաշտոնյաները շարունակում բարձր պարգևավճարներ ստանալ, եթե վարչապետը դժգոհ է նրանց աշխատանքից։

Նրա խոսքով՝ կառավարության աշխատանքը պետք է դատել միայն թվերով և կոմպլեքս գործողություններով։

Նա նշեց, որ ՀՀ-ում կատարվել է այնքան ճանապարհաշինություն, ինչքան մի քանի տարի իրար հետ վերցրած չէր կատարվում։

«Ես շատ ուրախ եմ, որ բարձրագույն պաշտոններ ստանձնած իշխանության ներկայացուցիչները իրենց կենսագործունեությունը ֆինանսական առումով պատկերացնում են միայն աշխատավարձի և պարգևավճարների միջոցով»,-նշեց Վաղարշակ Հակոբյանը։

Պատգամավորն ասաց, որ այս տարի ստացել է այնքան պարգևավճար, որքան բոլորը։ Լրագրողի այն հարցին, թե ինչի համար է նա պարգևավճար ստացել, պատգամավորը պատասխանեց՝ իր աշխատանքի լավ կամ վատ լինելը պետք է դատի հանրությունը՝ ծանոթանալով իր մեկ տարվա գործունեությանը։

«Այժմ ունեմ երկու ընդունված նախագիծ, ևս երեքը այս պահին քննարկման փուլում են, որից մեկը մյուս շաբաթ արդեն կդրվի շրջանառության մեջ։ Առաջին նախագիծը վերաբերում է խորհրդականների պաշտոնի՝ տարիքային ցենզի իջեցմանը, երկրորդը՝ համատիրությւնների ոլորտին»,- ավարտեց պատգամավորը։

Պատգամավորը համաձայն չէ այն կարծիքին, որ վարչապետը դժգոհել է պաշտոնյաների աշխատանքից։

«Աշխատանքային հարաբերություններում երբեմն կարող են լինել նաև աշխատանքային դժվարություններ։ Կարծում եմ՝ սրա մասին է խոսքը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես չեմ կարող ասել, որ մեր կադրային քաղաքականությունն իդեալական է»: Իսկ նախօրեին կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ իր հանձնարարությունները ուշ են կատարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ