fbpx
Աշխարհ

«Վաղվանից անհնազանդության զանգվածային գործողություններ ենք սկսում»,-Սաակաշվիլի

«Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Armtimes-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ալիք Մեդիան:

Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»:

«Կոչ եմ անում, Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,- ասել է Սաակաշվիլին:

Նշենք, որ Սաակաշվիլին էքզիթփոլլերի հարցումների տվյալները հրապարակվելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:

«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup International-ի անցկացրած էքզիթ-փոլի տվյալներով՝ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ տեղեկացնում է «Новости-Грузия»-ն։

Նախնական տվյալներով՝ Զուրաբիշվիլին ստացել է ձայների 58 տոկոսը, իսկ ընդդիմադր «ՈՒժը միասնության մեջ է» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն՝ 42 տոկոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ