fbpx
Սպորտ

Վահագն Հարությունյանը կշարունակի գլխավորել կանանց բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը

Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականն այս տարի ևս կգլխավորի Վահագն Հարությունյանը: Նրան կօգնեն Լիաննա Բաղդասարյանը և Ալբերտ Հարությունյանը:

Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը, Անդորրայում:

ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարն ու Վրաստանը:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ 2016 թվականին կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող, 2017 թվականին՝ կանանց մինչև 16 տարեկանների Հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն, իսկ մինչև 18 տարեկանների հավաքականը ` արծաթե մեդալակիր:

2017 թվականին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Վահագն Հարությունյանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Վահագն Հարությունյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018-19թթ. մրցաշրջանում հանդես եկող ՖԻՄԱ ակումբի գլխավոր մարզիչը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ