fbpx
Հասարակություն

Վահագնի գյուղի 17-ամյա բնակիչը դիպել է էլեկտրական լարերին ու հոսանքահարվելուց մահացել

Հուլիսի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ առողջական կենտրոնում հոսանքահարված 17-ամյա տղայի են ընդունել բուժօգնության, սակայն նա մահացած է եղել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վահագնի գյուղի 41-ամյա բնակչի «ԳԱԶ 53» բեռնատարով հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ, որդին՝ 17-ամյա Գևորգ Քոչինյանը, լինելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրական լարերին ու հոսանքահարվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ