fbpx
Սպորտ
23:35 09/10/2019

Վահան Բիչախչյանը Գյումրիից կվարի ՀՖՖ-ի Instagram-ի էջը

Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը  կվարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Instagram-ի պաշտոնական էջն ու կներկայացնի երիտասարդական հավաքականի առօրյան Գյումրիից:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք՝ Մ21 Եվրո-2021-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի Մ21 հավաքականը հոկտեմբերի 11-ին Գյումրիում կմրցի Լյուքսեմբուրգի հետ:

Հանդիպման անվճար տոմսերը հնարավոր է ստանալ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտից:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ