fbpx
Իրավական

Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն․ ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, azatutyun.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: Նամակը կարող եք կարդալ այստեղ։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարեց ՍԴ-ում ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։

Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն։

Վահե Գրիգորյանը նամակով դիմեց Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և ելքեր առաջարկեց․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկեց Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ