Աշխարհ

Վաշինգտոնի հաջորդ թիրախը. WSJ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու փորձը ԱՄՆ-ի ռազմավարության մի մասն է, որը նպատակ ունի ուժեղացնել ազդեցությունը Լատինական Ամերիկայի վրա: Ծրագիրը մշակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, գրում է «The Wall Street Journal» թերթը վկայակոչելով իր աղբյուրները: Հրատարակության զրուցակիցները նշում են, որ ԱՄՆ-ի հաջորդ թիրախը՝ Կուբան է:

Ամերիկյան թերթում նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները ցանկանում է թուլացնել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը Լատինական Ամերիկայում: Թրամփի վարչակազմի հետագա գործողությունները ամենայն հավանականությամբ կուղղվեն դեպի Կուբա:

«Չնայած Վաշինգտոնը երկար ժամանակ քննադատել է Մադուրոյին և նրա նախորդին, Ուգո Չավեսին, Թրամփի ադմինիստրացիայում շատ պաշտոնյաներ կան, ովքեր երկար ժամանակ համոզված էին, որ Կուբան ազգային անվտանգության տեսանկյունից ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնում», – գրում է թերթը:

Ընդգծվում է, որ Վաշինգտոնը դժգոհ է Վենեսուելայի և Կուբայի իշխանությունների` Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ համագործակցությունը խորացնելու փորձերից:

«Վենեսուելայից և Կուբայից հետո ԱՄՆ պաշտոնյաները ուշադրություն կդարձնեն Նիկարագուային», – ասվում է հոդվածում:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն ռիսկի է գնում փորձելով ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին դարձնել ժամանակավոր նախագահ: Եթե Մադուրոն մնում է պաշտոնում, ապա ամերիկացիները կներքաշվեն ճգնաժամի մեջ, իսկ Մոսկվան և Պեկինը, ընդհակառակը՝ կուժեղացնեն իրենց դիրքերը տարածաշրջանում:

Աղբյուր՝ business-gazeta.ru
Թարգմանությունը՝ https://azat.tv

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ