«Եվրատեսիլ-2022»-ի հաղթող, ուկրաինական Kalush Orchestra խումբը վաճառել է իր մրցանակը՝ խոսափողի տեսքով բյուրեղյա արձանիկը 900 հազար դոլարով, որպեսզի գումար հավաքագրի Ուկրաինայում պատերազմի համար, հաղորդում է BBC-ն։
Բյուրեղյա խոսափողն աճուրդի է դրվել Facebook սոցիալական ցանցում։ Հավաքագրված գումարով Ուկրաինայի զինված ուժերի համար պետք է անօդաչու թռչող սարքեր գնվեն։
Բյուրեղյա արձանիկի վաճառքը համընկել է Բեռլինում Kalush Orchestra խմբի համերգի հետ, որից ստացված հասույթը պետք է տրամադրվի բուժօգնության ապրանքների գնմանը։
