Երգչուհի և դերասանուհի Շերը 85 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուի իր առանձնատունը, հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրապարակման համաձայն՝ իտալական Վերածննդի ոճ ունեցող առանձնատունը կառուցվել է 1999 թվականին։
Աեպտեմբերին 76-ամյա Շերը Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Balmain-ի ցուցադրությանը։ Երգչուհին բացել եւ փակել է նորաձեւության ցուցադրությունը։ Սկզբում նա հայտնվել է հոլոգրամի տեսքով, իսկ հետո՝ պոդիում է բարձրացել լատեքսային կտորից եւ կատվազգիների մորթու պրինտ ունեցող զգեստով՝ Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռոուստինգի հետ ձեռք ձեռքի տված։