fbpx
Սպորտ

Վալդեսը ազատվել է Բարսելոնայի Մ19 թիմի գլխավոր մարզչի պաշտոնից. Marca

«Բարսելոնայի» Մ19 թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Վալդեսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Նրա պարտականությունները կկատարի Ֆրանկ Արտիգան:

«Բարսելոնայի» նախկին դարպասապահն ակումբը գլխավորել էր այս տարվա հուլիսին:

Վալդեսի հեռացման պատճառը կատալոնական ակումբի ակադեմիայի տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ ունեցած կոնֆլիկտն է, մարզչի՝ Otten Cup մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարի խաղից հրաժարվելը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի խմբային փուլում կրած երկու պարտությունները: Այս մասին հաղորդում է Marca-ն։

Բացի դրանից, ավելի վաղ Վալդեսը դժգոհություն էր հայտնել, որ «Բարսա» Մ19-ը չի կարողանալո խաղալ Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտում, քանի որ այնտեղ անցկացվում են փոխարինող թիմի ու կանանց թիմերի խաղերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ