fbpx
Սպորտ

Վալենսիայի դարպասապահը տեղափոխվեց Բարսելոնա. պաշտոնական

«Բարսելոնան» հայտարարել է, որ ձեռք է բերել «Վալենսիայի» դարպասապահ Նետուին:

Կատալոնական ակումբը 35 միլիոն եվրո է վճարել բրազիլացի դարպասապահի համար: Ամենայն հավանականությամբ Նետուն «Բարսելոնայում» կկատարի երկրորդ դարպասապահի պարտականությունները, քանի որ թիմի անփոխարինելի համար մեկը Մարկ Անդրե Տեր Շտեգենն է:

29-ամյա Նետուն 2017 թվականից «Վալենսիայի» կազմում էր: Իսկ մինչ այդ հանդես էր գալիս չորս տարի «Ֆիորենտինայի» կազմում:

Հիշեցնենք, որ երեկ Յասպեր Սիլեսենը տեղափոխվեց «Վալենսիա»: Ակումբները, ըստ էության, դարպասապահների փոխանակում կատարեցին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ