fbpx
Քաղաքականություն

Վալերիյ Օսիպյանը հերքում է պաշտոնանկության մասին լուրերը

Մամուլում հրապարակվող տեղեկություններն այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Վալերիյ Օսիպյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վալերիյ Օսիպյանը:

«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Օսիպյանը:

Այլ հարցերի նախկին ոստիկանապետը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ աշխատանքի ազատման դիմում է գրել Վալերիյ Օսիպյանը, որը վերջերս էր ազատվել ՀՀ Ոստիկանապետի պաշտոնից, իսկ այնուհետև նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ