fbpx
Իրավական

Վալերիյ Օսիպյանը կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կգործուղվի ԱՄՆ։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի հոկտեմբերի 24-31-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Չիկագո)՝ 2019 թվականի Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Վալերիյ Օսիպյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Չիկագո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ