fbpx
Քաղաքականություն

Վալերիյ Օսիպյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչի շնորհիվ էլ արդյունավետ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահ կառույցների միջև:

Ոստիկանության պետը նշեց, որ Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև կա համագործակցության առավել սերտացման հեռանկար:

Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ ավարտում է առաքելությունը Հայաստանում: Նա իր գոհունակությունը հայտնեց ոստիկանությանը՝ Իրանի դեսպանության հետ սերտ համագործակցության համար: Անկախ իր գտնվելու վայրից՝ խոստացավ աջակցել նորանշանակ դեսպանին՝ հայ-իրանական բարեկամությունը առավել ամրապնդելուն ուղղված միջոցառումներ իրականացնելիս:

Դեսպանը նշեց, որ մեծացել է Հայաստան մեկնող իրանցի զբոսաշրջիկների թիվը, աճել է նաև Իրան մեկնող հայ զբոսաշրջիկների քանակը:

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և Սեյեդ Քազեմ Սաջադիին մաղթեց հաջողություն:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ