fbpx
Սպորտ
14:10 28/11/2019

Վալվերդեն երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը․ այն նախատեսված է մինչև 2025 թվականը

Ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», երկարաձգել է պայմանագրի ժամկետը ակումբի հետ մինչև 2025 թվականը։ ըստ նոր պայմանագրի՝ ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 750 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Նախորդ պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2021 թվականը։

21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Լա Լիգայում անց է կացրել 9 խաղ, որոնց ընթացքում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ