fbpx
Սպորտ

Մենք հիասթափված ենք․ Վալվերդեն՝ Էսպանյոլի հետ հադիպման մասին

Գիտացում էինք, որ բարդ հանդիպում է լինելու։ Այս մասին ասել է Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վավերդեն՝ մեկնաբանելով Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Էսպանյոլի» հետ հանդիպման արդյունքը (2:2): Այս մասին հաղորդում է Marca-ն:

«Մենք գիտակցում էինք, որ հանդիպումը բարդ է լինելու: Սա դերբի է, որտեղ հեշտ խաղեր չեն լինում:

Եթե օգտագործեինք մեր գոլային պահերը, կարող էինք վստահ հաղթանակ տանել: Դե Յոնգի հեռացումը ազդեց խաղի ելքի վրա:

Իհարկե, մենք հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք երեք միավոր վաստակել»,-նշել է Վալվերդեն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վաստակեց 40 միավոր և հավասարվեց Մադրիդի «Ռեալին»՝ կիսելով առաջին հորիզոնականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ