fbpx
Աշխարհ

Վանում անօրինական փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է և հրդեհ բռնկվել

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, շտապօգնության և ժանդարմերիայի ջոկատները։

Շրջված ավտոբուսը բռնկվել է։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 12 մարդ մահացել է։ Վիրավորներին տեղափոխել են Վանի, Էրջիշի ու Մուրադիեի հիվանդանոցներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ