fbpx
Սպորտ

Ինձ համար դա մեծ պատիվ է. Վան դեր Սարը՝ մարզադաշտն իր անունով վերանվանելու մասին

«Գուանչժոու Ֆուլի» երիտասարդական թիմի մարզադաշտը վերանվանվել է հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարի պատվին: Այս իրադարձությանը Twitter-ի իր էջում անդրադարձել է նաև հենց ինքը՝ դարպասապահը:

«Ինձ համար դա մեծ պատիվ է։ Հուսով եմ, որ դա կոգեշնչի ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք լավ ու ջանասիրաբար աշխատեն և, միգուցե, դառնան հաջորդ ֆուտբոլային աստղերը Չինաստանից», – գրել է նախկին ֆուտբոլիստը:

Հարկ է նշել, որ «Գուանչժոու Ֆուլին» համագործակցում է «Այաքսի» հետ, որտեղ Վան Դեր Սարը զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ