Մոնակոյում այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Այդ ժամանակ հայտնել են նաև նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնեց ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին, որը «Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն է: Նշենք, որ Վան Դեյկի հետ մրցակցում էին նաև Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Վան Դեյկը կարիերայի ընթացքում առաջին անգամ է նվաճում այս տիտղոսը։ Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը «Լիվերպուլի» կազմում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
