2 տարի առաջ, երբ Վիրջիլ Վան Դեյքը հանդես էր գալիս «Սաութհեմփթոնում», «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել ֆուտբոլիստով, բայց այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արգելափակել է Վան Դեյքի մուտքը մանչեսթերյան ակումբ։
Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Նշվում է, որ Մոուրինյոն որոշումը կապված է եղել «Յունայթեդում» մեծ թվով պաշտպանների առկայության հետ։
Նշենք, որ այժմ Վան Դեյքը «Լիվերպուլում» է և պայքարում է «Ոսկե գնդակի» համար։
